Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1911 թ. հունվարի 31 ծնվել է հայտնի բուլղարացի պայծառատես Վանգան
![1911 թ. հունվարի 31 ծնվել է հայտնի բուլղարացի պայծառատես Վանգան 1911 թ. հունվարի 31 ծնվել է հայտնի բուլղարացի պայծառատես Վանգան](up/article/big/file_23406_8101352.jpg)
Նա այնքան թույլ էր ծնվել, որ ծնողները երկու ամիս անուն չեն տվել, մտածում էին, որ աղջիկը չի ապրի: Նա ոչ միայն ապրեց, այլև անցավ շատ փորձությունների միջով ու դարձավ XX դարի ամենահայտնի դեմքերից:
Կանխագուշակ Վանգան անկասկած տեսարժան էր Բուլղարիայում: Ոչ պարզ ճակատագիրը, անսովոր ունակությունները, համաշխարհային ճանաչումը, ողջ աշխարհից նրա շուրջը հավաքվող ամբոխը ստեղծել են լեգենդների հսկա մի շարք, և այժմ դժվար է հասկանալ, որտե՞ղ է ճիշտը, որտե՞ղ` հորինվածը:
Վանգելիա Դիմիտրովան (ամուսնական՝ Գուշտերովա), որին ամբողջ աշխարհը գիտեր Վանգա անունով, ծնվել է 1911 թ. հունվարի 31-ին` Ստրումիցում, ժամանակակից Մակեդոնիայի Հանրապետության տարածքում:
Հայրը առաջին համաշխարհային պատերազմի սկզբում մոբիլիզացվել է բուլղարական բանակ: Մայրը մահացել է, երբ Վանգան ընդամենը 4 տարեկան էր: Աղջիկը մեծանում էր հարևանուհու տանը: Պատերազմից վերադառնալով՝ այրիացած հայրը նորից ամուսնացավ:
Մի անգամ, երբ 12-ամյա Վանգան դաշտում էր, ուժեղ փոթորիկ բարձրացավ, քամին բարձրացրեց նրան և մի կողմ շպրտեց: Երբ աղջկան գտան, նա սարսափելի վախեցած էր, իսկ աչքերը լցվել էին ավազով: Տեսողությունը սկսեց կորցնել, բուժումը չէր օգնում, իսկ վիրաատության համար ծնողները գումար չունեին: Այդ դեպքից 4 տարի անց նա ամբողջովին կորցրոց տեսողությունը։ Վանգելիային ուղարկեցին կույրերի տուն, որտեղ մնաց 3 տարի:
Աստիճանաբար սկսեցին դրսևորվել նրա անսովոր ունակությունները ու գնալով ավելի ու ավելի ուշադրության արժանի դարձան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Բացարձակ ճշգրտությամբ Վանգան ասում էր` որտե՞ղ փնտրել կորած կենդանուն ու գտնում էին նրա կողմից նշված վայրում: Վանգայի պայծառատեսության փառքը տարածվեց շրջակայքում, նրա մոտ սկսեց մարդկային խմբերի հոսք: Շուտով նա փառաբանվեց նաև որպես տարբեր հիվանդությունների բժշկող և սովորաբար բուժում էր բուժիչ խոտաբույսերով:
Վանգային սկսեցին խորհուրդների համար դիմել ամենատարբեր իրավիճակներում: Օգնում էր բոլորին: Այդպես ծնվեց Վանգայի մասին լեգենդը: Բուլղարացի գիտնական Գեորգի Լոզանովը հետևում էր Վանգային ավելի քան 25 տարի և նշել է այդ ընթացքում իրականացած 7000 կանխատեսումների մասին: Լոզանովը եկել է եզրահանգման, որ համընկնման տոկոսը նշանակելիորեն ավելի բարձր է պատահականից` հասնելով 80%-ի:
Ասում են, որ գուշակումների իրականացման թվում է նաև Հիտլերի պարտության կանխատեսման պատմությունը: Վանգան առերես նրան ասել է. «Հանգիս´տ թող Ռուսաստանին, դու կպարտվես»: Իր կանխատեսումների հաստատման համար նրա պահապաններին ուղարկել է մեկ այլ փողոցի վրա գտնվող տուն, որտեղ ծնում էր զամբիկը և մանրամասն նկարագրել է` ինչպիսի՞ տեսք կունենա դեռ նոր ծնվող մտրուկը: Ամեն ինչ ճշգրտությամբ համընկել է։ Ֆյուրերը լքել է Վանգային` կատաղության մեջ:
Ստալինի մահվանից կես տարի առաջ նա կանխատեսել է նրա վախճանը, որի համար բանտ է նետվել, սակայն ազատվել է այն բանից հետո, երբ կանխատեսումը ճշգրտությամբ կատարվել է:
Վանգան կանխատեսել էր Ջոն Քենեդիի մահափորձը` 1963 թ., Չեխոսլովակիայի դեպքերը` 1968 թ., Ռոբերտ Քեննեդիի սպանությունը, Նիքսոնի հաղթանակը ԱՄՆ-ի ընտրություններում և այլն:
Իր գործունեության 55 տարում Վանգային այցելել է ավելի քան միլիոն մարդ: Այցելությունների հաշվին գոյացած գումարով կառուցել է Սուրբ Պարսակևի տաճարը, չնայած եկեղեցու հետ նրա հարաբերությունները լարված էին: Ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները կարծում էին, որ նա հեթանոս էր, քանի որ ընդունում էր վերամարմնավորումը: Այնուամենայնիվ, Վանգան հետևում էր բոլոր եկեղեցական պասերին ու տոներին ու խորապես կրոնական էր:
Նրա ունակությունները ընդունվել են Բուլղարիայի կառավարության կողմից, և 1967 թ. Վանգան ձևակերպվել է պետական ծառայող:
Վանգան մահացել է 1996 թ. օգոստոսի 11-ին։ Նրա մարգարեությունները մինչ օրս հանգիստ չեն տալիս մեկնաբաններին:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը](up/article/small/file_30071_4194475.jpg)
Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...
![](images/calendar.png)
![Հունիսի 26-ը՝ Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր Հունիսի 26-ը՝ Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր](up/article/small/file_30012_5244919.jpg)
1987 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան որոշեց հունիսի 26-ը նշել որպես Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր...
![](images/calendar.png)
![Հունիսի 26-ը՝ Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր Հունիսի 26-ը՝ Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր](up/article/small/file_30015_3807246.jpg)
1997 թ., Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջարկով, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հունիսի 26-ը հայտարարեց Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր (International Day in Support of Victims of Torture)...
![](images/calendar.png)
![Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին](up/article/small/file_30004_4881009.jpg)
Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...
![](images/calendar.png)
![1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան 1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան](up/article/small/file_29927_1467056.jpg)
Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...
![](images/calendar.png)
![Հունիսի 20-ը՝ Փախստականների համաշխարհային օր Հունիսի 20-ը՝ Փախստականների համաշխարհային օր](up/article/small/file_29925_3514246.jpg)
Ամեն տարի հունիսի 20-ին փախստականները և հարկադրված փախստականները նշում են իրենց տխուր օրը՝ Փախստականների համաշխարհային օրը (World Refugee Day), որը հաստատվել էր...
![](images/calendar.png)
![Հունիսի 14. Ռիո Դե Ժանեյրոյում ավարտվեց ՄԱԿ-ի Համաժողովը, ինչի ընթացքում ընդունվեց Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը Հունիսի 14. Ռիո Դե Ժանեյրոյում ավարտվեց ՄԱԿ-ի Համաժողովը, ինչի ընթացքում ընդունվեց Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը](up/article/small/file_29811_3822175.jpg)
1992 հունիսի 3-ից մինչւ հունիսի 14-ը Ռիո Դե Ժանեյրոյում անցկացվող Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ համաժողովը դարձավ XX դարի վերջին տասնամյակի էկոլոգիական խոշորագույն ակցիան...
![](images/calendar.png)
![Հունիսի 14-ը Արյան դոնորի միջազգային օրն է Հունիսի 14-ը Արյան դոնորի միջազգային օրն է](up/article/small/file_25997_4230115.jpg)
2005թ. Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում հունիսի 14-ը հաստատվեց որպես Արյան դոնորի համաշխարհային օր` ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ...
![](images/calendar.png)
![Հունիսի 12-ը երեխաների՝ աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրն է Հունիսի 12-ը երեխաների՝ աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրն է](up/article/small/file_29790_9821738.jpg)
Երեխաների` աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against Child Labour) սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից և ամեն տարի նշվում է հունիսի 12-ին: Օրացույցում նոր օր մտցնելու...
![](images/calendar.png)
![1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց 1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց](up/article/small/file_29646_2858374.jpg)
«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...
![](images/calendar.png)
![Հունիսի 4-ը Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրն է Հունիսի 4-ը Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրն է](up/article/small/file_29617_7184186.jpg)
«Իսրաելի ագրեսիայի ակտերի զոհեր հանդիսացող պաղեստինցի և լիվիացի անմեղ երեխաների մեծ քանակից ցնցված» ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 1982 թ. օգոստոսի 19-ին Պաղեստինի մասին իր արտակարգ...
![](images/calendar.png)
![Հունիսի 2-ը Առողջ սնվելու օրն է. սկսեք ձեր կատարելության ուղին Հունիսի 2-ը Առողջ սնվելու օրն է. սկսեք ձեր կատարելության ուղին](up/article/small/picture_18533.jpg)
Այսօր` հունիսի 2-ին, Առողջ սնվելու օրն է: Այս տոնը դեռ պաշտոնական չէ, այն նախաձեռնել են նիհարողների համար սոցիալական ցանցի մասնակիցների մի խումբ...
![](images/calendar.png)
![Մայիսի 31-ը` Առանց ծխախոտի միջազգային օր Մայիսի 31-ը` Առանց ծխախոտի միջազգային օր](up/article/small/file_26293_205814.jpg)
1988 թվականին Առողջապահութհան միջազգային կազմակերպությունը մայիսի 31-ը հայտատարեց առանց ծխախոտի միջազգայի օր: Միջազգային հանրության առաջ խնդիր էր դրվել հասնել այն բանին, որ XXI դարում ծխախոտի...
![](images/calendar.png)
![Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը](up/article/small/file_29452_1990317.jpg)
Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...
![](images/calendar.png)
![Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am](up/article/small/file_29471_7787295.jpg)
Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն